Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

Վագինիզմ մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...

Վագինիզմ  մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...

Յուրաքանչյուր կին վախենում է «դա» անել առաջին անգամ: Իսկ եթե առաջին անգամ չէ՞: Եթե արդեն հազարերորդ անգամ ցավի հանդեպ վախը, անհարմարության զգացումը, լարվածությունը չեն անցնում, ստիպում են կնոջը ներքուստ ճնշվել և հասնել գրեթե ուշագնացության:

 

Այստեղ կան բոլոր հիմքերը խոսելու մի հիվանդության մասին, որով այսօր տառապում է կանանց 3-4 տոկոսը: Վագինիզմը բավական լայն տարածում ունի նաև Հայաստանում, ինչն ամուսնական զույգի համար լուրջ խնդիր է դառնում:

 

Վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի մկանների արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում` անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:

 

Վագինիզմը հոգեբանական բնույթ ունի: Պատահում է, իհարկե, որ կնոջ օրգանիզմի այդ ռեակցիան առաջանում է օրգանների ոչ ճիշտ կառուցվածքի, սեռական համակարգի տարբեր հիվանդությունների պատճառով: Սակայն այս դեպքում երևույթը կոչվում է կեղծ վագինիզմ (պսևդովագինիզմ):

 

Վագինիզմը կուսական ամուսնության` վիրգոգամիայի պատճառ է դառնում: Ամուսիններն ապրում են համատեղ կյանքով` իբրև պարզապես ընկերներ: Եվ միայն երեխա ունենալու ցանկությունն է, որ նրանց կարող է ստիպել դիմելու բժշկի: Որոշ դեպքերում զույգերը դիմում են սեռական հարաբերության այլընտրանքային ձևերի, որը ժամանակավորապես լուծում է խնդիրը:

 

Վագինիզմին ավելի հակված են կանայք, որոնց բնավորությանը բնորոշ են հուզական անկայունությունը, կասկածամտությունը, նեղացկոտությունը, ներշնչվելու հատկությունը: Պետք է նշել նաև, որ նման կանանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է լինում:

 

Տարբերում են վագինիզմի 3 աստիճան:

 

  1. Կծկումներն առաջանում են սեռական ակտի կամ գինեկոլոգիական հետազոտության ժամանակ:
  2. Սեռական օրգանների շփման ժամանակ:
  3. Սպասվող սեռական ակտի կամ գինեկոլոգիական հետազոտության ենթարկվելու մտքից:

 

Վագինիզմի այն ձևը, երբ կինը սեռական մերձեցումից առաջ անհաղթահարելի վախ է զգում, կոչվում է ֆոբիական վագինիզմ: Կինը կարող է շատ քաջ գիտակցել իր վախի անհիմն լինելը, կարող է իրեն դրական տրամադրել, բայց, այնուամենայնիվ, ի վիճակի չէ հաղթահարելու այն: «Թուլանալու և հաճույք ստանալու» զուգընկերոջ անհամբերությունն ու պահանջը տվյալ դեպքում միայն ավելի են խորացնում նրա վիճակը: Իր անլիարժեքության զգացումը կնոջը հուսահատության և նոր բարդույթների է հասցնում:

 

Ֆոբիական վագինիզմի հիմքում ընկած է շատ ամուր կապը վախի ու սեռական ակտի միջև: Սովորաբար նման ձևով տառապում են տարբեր ֆոբիաների նկատմամբ հակում ունեցող կանայք: Նրանք հաճախ վախենում են նաև մթությունից, արյան տեսքից, իսկ կուսաթաղանթի պատռվելու «մղձավանջների» և «շատրվանանման արյունահորդումների» մասին պատմությունները կարող են իսկական խուճապ առաջացնել:

 

Սեռական ակտի սկզբում` ներհրման պահին իսկապես կարող է առաջանալ ցավային զգացողություն` պայմանավորված վերոնշյալ նախապաշարումներով: Տվյալ դեպքում ցավային զգացողությունը կապված է էրոտիկ ցածր գրգռվածության հետ, որը լյուբրիկացիայի` հեշտոցի խոնավացման հոգեբանական արգելակման հետևանք է: Արդյունքում նման կանանց մոտ ամրապնդվում է այն խորը համոզմունքը, որ սեռական ակտը ուղեկցվում է անտանելի ցավով, որն էլ դառնում է ցավի հանդեպ վախի և ջղաձիգ կծկման ձևով հակազդման պատճառ: Նշված դեպքերում ի հայտ են գալիս հուզական խանգարումներ` տագնապ, անհանգստություն, լարվածություն, ինչի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, երբեմն նույնիսկ մտքից, որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և, որպես կանոն, հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես:

 

Վագինիզմի մյուս տարատեսակը հիստերիկ վագինիզմն է, որին բնորոշ է «փախուստ դեպի հիվանդություն» մեխանիզմը: Որպես կանոն, այն ունի ընտրողական բնույթ, այսինքն` ուղղված է կոնկրետ անձի, որի հետ կինը չի ցանկանում մերձենալ և կարող է դրսևորվել թե´ գիտակցապես, և թե´ անգիտակցաբար: Պատճառը կարող է լինել չսիրած մարդու հետ ամուսնությունը, զուգընկերոջ բնավորության որոշ գծեր, որոնք առաջացնում են հակակրանք և խոչընդոտում նորմալ սեռական կյանքին: Քանի որ հիմնական դրդապատճառը ընտրողականությունն է, ուստի հիստերիկ վագինիզմն անցնում է զուգընկերոջը փոխելուց հետո:

 

Սեքսոպաթոլոգները երբեմն կատակում են, թե վագինիզմը հիստերիկ կնոջ և կասկածամիտ տղամարդու միության հետևանք է: Սակայն գոյություն ունեն միանգամայն լուրջ պատճառներ, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել հիվանդության զարգացման վրա:

 

Հաճախ աղջկա սխալ սեռական դաստիարակությունը կարող է ապագայում նրան վախ կամ զզվանք ներշնչել սեռական կյանքի նկատմամբ: Եթե կնոջ մեջ սեքսի նկատմամբ թյուր, ամոթալի վերաբերմունք է ստեղծվել, կամ նրա բացասական ռեակցիան պայմանավորված է ծնողների բացասական օրինակով, ապա հազիվ թե նրա մեջ առողջ և ճիշտ պատկերացում ձևավորվի սեռական կյանքի նկատմամբ: Ծնողների համար գաղտնիք չէ, որ նրանց երեխաները հետաքրքրվում են սեքսին վերաբերող հարցերով և իրենց սեռական օրգանների կառուցվածքով: Մանուկ կամ դեռահաս աղջիկներին ձեռնաշարժության, սեռական օրգաններին դիպչելու համար պատժելը կարող է ապագայում ենթագիտակցորեն հոգեբանական ճնշում գործադրել: Հետևաբար երեխաներին երբեք չպետք է պատժել նման արարքների համար. իմաստուն և խելացի ծնողները նրա ուշադրությունը պարզապես աննկատելիորեն կշեղեն:

 

Վագինիզմը կարող է նաև զուգընկերոջ կոպիտ վերաբերմունքի, բռնության կամ կուսաթաղանթի ցավոտ պատռման հետևանք լինել: Տվյալ դեպքում կնոջ ուղեղը հիշում և ֆիքսում է բացասական փորձը, ու յուրաքանչյուր հաջորդ սեռական ակտի ժամանակ ենթագիտակցորեն գործում է պաշտպանական մեխանիզմը. հեշտոցամուտքի մկաններն ակամա ջղաձիգ կծկվում են, ուստի վագինիզմն առավել հաճախ հանդիպում է երիտասարդ աղջիկների մոտ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ այն չի կարող հանդիպել ցանկացած տարիքում: Սեքսուալ փորձ ունեցող կինը նույնպես կարող է վագինիզմի զոհ դառնալ: Այն կարող է լինել հոգեբանական խորը սթրեսների և խանգարումների դեպքում: 

 

Կնոջ վախի հիմքում երբեմն ընկած են սեռական հարաբերության ժամանակ զուգընկերոջ վարքային առանձնահատկությունները, որոնք էլ պայմանավորված են զուգընկերոջ սեռական հարաբերության մասին փաստարկներով: Այսինքն` վագինիզմը երբեմն տղամարդու սեռական ոչ համարժեք վարքի դրսևորման հետևանք է: Տղամարդկանցից ոմանք սեռական հարաբերությունն ընդունում են որպես ինքնադրսևորման և ինքնակայացման միջոց` պայմանավորված իրենց անինքնավստահությամբ: Նման ամուսնական զույգի մոտ առաջին սեռական հարաբերության ժամանակ, երբ կինը, ելնելով վախի զգացումից, մի փոքր դիմադրում է, զուգընկերը թերարժեքությունից կամ անինքնավստահությունից դրդված ձեռնարկում է ամեն միջոց` կուսազրկումը իրականացնելու համար, երբեմն այն վերածվում է բռնության: Այս դեպքում կնոջ մոտ վախի զգացումը խորանում է` անհնարին դարձնելով նույնիսկ սեռական օրգաններին ձեռքով դիպչելը: 

 

Վագինիզմի հակված կինը կարող է նաև չկռահել իր խանգարման մասին: Առավել հաճախ սեռական կյանքի անհաջողությունները նա փոխհատուցում է ինքնաիրացման այլ եղանակներով, ինքն իրեն համոզում է, որ սեքսը այս կյանքում գլխավորը չէ: Հաճախ նման մտածելակերպը կապված է լինում տվյալ հասարակարգում արմատավորված սեռական կյանքի կուլտուրայի հետ: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ կանայք, հատկապես ավագ սերնդի, դաստիարակված են «կնոջը սեքսն անհրաժեշտ է միայն ծննդաբերելու նպատակով» սկզբունքով, ուստի իրենց կարգավիճակը դիտում են որպես թույլ սեռին բնորոշ ճակատագիր:

 

Նման դեպքում տղամարդը պետք է գտնի ոսկե միջինը, այսինքն` մի կողմից` չճնշի կնոջը «դիմացիր, բոլորի մոտ էլ ցավում է» արտահայտությամբ, մյուս կողմից` չձգտի խնդիրը բացարձականացնել, քանի որ անվճռականությունը և չափազանց մեղմությունը կարող են արջի ծառայություն մատուցել: 

 

Վագինիզմի բուժման համար կիրառվում են մի քանի մեթոդներ, որոնք ուղղված են սեռական ակտից կամ գինեկոլոգիական հետազոտությունից առաջ վախի զգացման հաղթահարմանը, վագինիզմի առաջացման պատճառների բացահայտմանը:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ներքին լվացումներ` օգուտ և վնաս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am
Ներքին լվացումներ` օգուտ և վնաս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Ո՞ր դեպքերում են նշանակվում ներքին լվացումներ:


Կնոջ օրգանիզմում հեշտոցային խողովակը ստերիլ օրգան չէ: Գոյություն ունի հեշտոցային բիոցենոզ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ